Ռոբերտ Քոչարյանը մինչև դեկտեմբերի 13-ը երկրում չի լինելու. դատական նիստը հետաձգվեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր)՝ նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, հետաձգեց այսօրվա դատական նիստը, քանի որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկրում չէ։

Դատարանը գրություն էր ուղարկել Գլխավոր դատախազություն, տեղեկացնեկով, որ թույլատրել է նախագահին նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ը ներառյալ բացակայել հանրապետությունից։ Դեկտեմբերի 5-ին մեկ այլ գրությամբ դատարանը հայտնել է դատախազությանը, որ թույլատրել է Ռ․ Քոչարյանին դեկտեմբերի 6-ից մինչև դեկտեմբերի 13-ը ներառյալ բացակայել երկրից։

Դատական նիստը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 13-ը։