Կուրսկի օդանավակայանում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով այրվել է նավթապահեստարանը

Կուրսկի օդանավակայանի տարածքում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել նավթի պահեստավորման բաքում, մարդիկ չեն տուժել, «Թելեգրամի» իր ալիքում հայտնել է Կուրսկի շրջանի նահանգապետ Ռոման Ստարովոյտը:

«Անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով Կուրսկի օդանավակայանի տարածքում նավթի ապահեստարան է բռնկվել: Տուժածներ չկան: Հրդեհը մեկուսացվում է: Տեղում աշխատում են բոլոր հատուկ ծառայությունները»,- հայտարարության մեջ նշել է նահանգապետը:

Նախօրեին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Կիևը փորձում է հարձակվել Սարատովի և Ռյազանի շրջանների ռազմական օդանավակայանների վրա խորհրդային արտադրության անօդաչու թռչող սարքերի միջոցով։ Նախարարությունը նշել է, որ ռուսական ավիացիայի և հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական անօդաչու թռչող սարքեր։ Հարձակումների հետևանքով զոհվել է երեք ռազմատեխնիկական անձնակազմ, ևս չորսը վիրավորվել են։

Ի պատասխան հարձակման՝ Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինայի ռազմական հրամանատարության և հարակից օբյեկտների վերահսկման համակարգի դեմ։ Դա խաթարել է Ուկրաինայի՝ երկաթուղով զորքերի և օտարերկրյա զինատեսակների տեղափոխումը մարտական ​​գոտի, հավելել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։