ԱԺ-ն հերթական նիստերն է գումարել. ՈՒՂԻՂ

Ազգային ժողովը այսօր՝ դեկտեմբերի 6-ին, իր հերթական նիստերն է գումարել: Քառօրյայի օրակարգում ընդգրկված է 30 հարց:

Հիշեցնենք, որ այս քառօրյայում կշարունակվի ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը: Բացի դրանից, օրակարգում է նաև ԲԴԽ անդամի ընտրության հարցը: ՔՊ-ն այդ պաշտոնի համար առաջադրել է Քննչական կմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանի թեկնածությունը: