Թուրքիայի պաշտպանության նախարարը և ԳՇ պետը մեկնում են Ադրբեջան

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն այսօր պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան, նախատեսված են մի շարք հանդիպումներ։

«Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ուղեկցությամբ պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան»,- նշվում է հաղորդագրությունում։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Ադրբեջանն ու Թուրքիան զորավարժություններ են անցկացնում Իրանի հետ սահմանին։