Ի՞նչ է կանխատեսում Լաչինը փակելու միջադեպը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է ՀՀԿ ԵԿ անդամ Կամսար Բադալյանը։

Կամսար Բադալյանն անդրադարձավ դեկտեմբերի 3-ին ադրբեջանցի հատուկ ծառայության ներկայացուցիչների կողմից Լաչինի միջանցքը՝ Հայաստան-Արցախ միակ ճանապարհը փակելու միջադեպին՝ ասելով, որ դա Բաքվի հերթական սադրանքն էր ընդդեմ ռուս խաղաղապահների, որպեսզի նրանց աշխատանքը վարկաբեկվի, և խաղաղապահները դուրս բերվեն Արցախից։ Բայց խաղաղապահների ջանքերով խնդիրը լուծվեց, թեև որևէ մեկը չի երաշխավորում, որ նման հերթական սադրանքը չի լինելու։ Իսկ դա փաստում է, որ Հայաստանի իշխանությունների խաղաղության օրակարգը կեղծ է և Ադրբեջանի կազմում արցախահայերի իրավունքների մասին նրանց թեզերը ձախողված են, քանի որ թշնամին ամեն ինչ անում է Արցախի բնակիչների մարդասիրական, տնտեսական աղետի ենթարկելու համար։ Այնինչ Հայաստանի իշխանությունների կողմից որևէ արձագանք չեղավ այդ միջադեպին։

Խոսեցինք ընդդիմության ներուժի մասին։ Վերջերս «Հայաստան» դաշինքի պատգամավորները մանդատներ վայր դրեցին։ Արդյո՞ք ընդդիմության շարքերը չեն նոսրանա՝ զրկելով նրան ներուժից։ Հաղորդման հյուրն ասաց, որ Ազգային ժողովը կարևոր հարթակ է իշխանությունների ամենաթողության դեմ պայքարելու համար, և մանդատները վայր դնելն արդարացված չէ։ Միջազգային ատյաններում ընդդիմադիր պատգամավորները կարողանում են իրականությունը ներկայացնել աշխարհին Հայաստանի վերաբերյալ, այդ լծակն արդեն շատ կարևոր է և արդարացնում է ընդդիմության ներկայությունը ԱԺ-ում։

Մանրամասները՝ տեսանյութում