Հայաստանում ապրանքների գները եվրոպական են, իսկ աշխատավարձը՝ աշխարհի ամենաաղքատ երկրինը…

Ժողովուրդ ջան, ուզում եմ կիսվել ձեզ հետ իմ այսօրվա խանութ այցելելու տպավորությունով:

Առավոտյան գնացի ամենօրյա գնումների «Երևան Սիթի», մի քանի սննդամթերք գնելու (կաթնամթերք, ջրեր, հաց, երշիկ). արա՜, էս ի՞նչ ա կատարվում գների հետ, ինձ մի պահ թվաց, որ ես ապրում եմ նի տո Սինգապուրում, նի տո Շվեցարիայում, կամ էլ աշխարհի ամենաթանկ քաղաքներից մեկում: Համեմատելով Հայաստանի միջին աշխատավարձը և սպառողական զամբյուղը՝ գալիս եմ այն մտքին, որ մեր ժողովուրդը ամենահամբերատար, ամենաձայնազուրկ ու ամենախեղճ ժողովուրդն է:

Հայաստանում ապրանքների գները եվրոպական են, իսկ աշխատավարձը՝ աշխարհի ամենաաղքատ երկրինը…

Վա՛յ ժողովուրդ, որ դիմանում ես այս վիճակին, վա՛յ…

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից