Ինչո՞ւ եմ ես հայտնվել Վիեննայում (տեսանյութ)

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում մեկնաբանում է իր Վիեննայում գտնվելու հանգամանքները․

«Ինչո՞ւ եմ ես հայտնվել Վիեննայում

❗️Ինչպես գիտեք, իմ նկատմամբ հարուցված է քրեական գործ անհեթեթ մեղադրանքով՝ «փողերի լվացում»:

❗️Գիտեք նաև, որ երբ օդանավակայանից ինձ չթողեցին մեկնել առանց որևէ մեղադրանքի առաջադրման, ապօրինի ձևով, դրան հաջորդեցին իրավապահ համակարգի խղճուկ «շարժումներն» ու միջազգային մեր գործընկերների կոշտ արձագանքը:

❗️Վիեննայում եմ, որովհետև ստացել եմ հրավեր ավստրիական ուղեղային վերլուծական մի կենտրոնից, որը կազմակերպում է փակ քննարկումներ արցախյան հակամարտության հարցով և աշխատում է Եվրոպական հանձնաժողովի, ԵԱՀԿ հետ միասին:

❗️Քննարկմանը մասնակցում են ինչպես հայ, այդպես էլ ադրբեջանցի քաղաքական գործիչներ, վերլուծաբաններ:

❗️Անկախ հանգամանքից, որ իմ հանդեպ հարուցված է քրգործ, որի միակ նպատակն ինձ վարկաբեկելն է, և հաշվի առնելով հայ հասարակության, համակիրների բարձրաձրած ձայնը աղաղակող ապօրինության հանդեպ,

իրավապահ համակարգը ստիպված եղավ ինձ թույլատրել մասնակցել Արցախի հարցով Վիեննայում վաղը կայանալիք քննարկմանը:

❗️Քննարկմանը մասնակցելու ենք ընդդիմությունից՝ ես, իշխանությունից՝ մեկ հոգի , երկու ադրբեջանցի պատգամավոր, նաև՝ եվրոպական և ավստրիական պաշտոնատար անձինք:

❗️Քննարկումը լինելու է փակ ձևաչափով. բանավեճը ինտելեկտուալ է, քաղաքաիրավական է, պետք է ոչ միայն ասել, այլ նաև ներկայացնել հղումները, ապացույցները:

❗️Կարևոր եմ համարում, որ միջազգային հարթակներում, բացի մեզ այս օրը հասցրած կապիտուլյանտ իշխանավորների հայտարարություններից, որոնք անգամ ՀՀ ԱԺ-ում ռիսկ չունեն արտաբերելու Արցախի Հանրապետություն հասկացությունը, ռիսկ չունեն քվեարկելու հօգուտ մի փաստաթղթի, որտեղ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է ֆիքսված, միջազգային հարթակներում հնչեն նաև հայամետ, հայանպաստ տեսակետներ, հայ ժողովրդի իրական դիրքորոշումները:

❗️Հասկանալով, որ չթողնելու դեպքում աղմուկն առավել մեծ կլինի, որովհետև կստացվեր ինձ միտումնավոր զրկում են Արցախի հարցով կարծիք հայտնելու հնարավորությունից, ինձ տրվեց ժամանակավոր թույլտվություն:

❗️Իմ բացակայության այս թույլտվությունը կրկին անգամ ապացուցում է, որ  ես անմեղ եմ, որ գործը շինծու է և սարքած, որ Հայաստանում բարոյականությունը չի մեռել, որ «գյուղ կանգնի, գերան կկոտրի» ասացվածքի մեջ կա «աղ, բյուրեղ»:

❗️Նիկոլ Փաշինյանը «լիզեց իր թքածը»:

❗️Պայքարը շարունակվելու է, ոչինչ չի փոխվել իմ տեսակետների մեջ:

❗️Ինչքան էլ փորձեն այդ կեղտոտ հոդվածով ինձ վարկաբեկել, չի ստացվելու, այն փաստը միայն, որ ես ստացել եմ այս և այլ միջազգային միջոցառումներին, քննարկումներին մասնակցելու հրավերներ, արդեն իսկ դրա ապացույցն են:

❗️Զինվորների անփորձանք ծառայություն, իսկ մենք կպահենք դիվանագիտական դիրքերը:

❗️Նիկոլի իշխանությունն այնքան ուժեղ չէ, որքան կարող է թվալ, այն ճաքեր է տալիս»։