Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավարը նշանակվել է Երևանի քաղաքապետի խորհրդական

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում նոր նշանակումներ են արվել: Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հայտնեց, որ իր խորհրդական Մերի Մարգարյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխտակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պետի պաշտոնակատար:

Արմեն Առաքելյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետի պաշտոնակատար, իսկ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար Սաշա Կատվալյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի խորհրդական:

«Հուսով եմ և վստահ եմ, որ համատեղ ուժերով կգնանք առաջ»,-ասաց քաղաքապետը: