Բաքու-Անկարա տանդեմը կանցնի հաջորդ՝ «Զանգեզուրյան միջանցքի բացման» օպերացիային…

Ադրբեջանի կողմից շրջանառության մեջ դրված «Զանգեզուրյան միջանցքը»  բազմաքայլ ռազմաքաղաքական կոմբինացիայի մաս է: Բաքու-Անկարա տանդեմն այդ քայլով նպատակ ունի ոչ միայն Նախիջևանի հետ ստեղծել ցամաքային կապ, այլև օգտագործելով «միջանցքի բացման» հետ կապված Երևանի «անհամաձայնության» պատրվակը, ռազմավարական նշանակության այլ խնդիրների լուծման զուգահեռ, ամեն գնով փակել Լաչինի միջանցքը և Արցախը խեղդել շրջափակման օղակի մեջ:

Կոմբինացիայի առաջին փուլի արդյունքում, երբ ավարտված կլինի հայկական երկրորդ հանրապետության շրջափակումը, հակառակորդը (ուժով կամ «դիվանագիտությամբ) կանցնի հաջորդ ու, թերևս, ոչ վերջին փուլի իրականացմանը, այն է՝ «Զանգեզուրյան միջանցքի բացման» օպերացիային…
Ի դեպ դա հասկանում և իրենց շահերից բխող որոշակի քայլեր են փորձում ձեռնարկել թե՜ Ռուսաստանը և, թե՝ Իրանը… Իսկ թե տվյալ պարագայում ինչպիսի քայլեր են ձեռնարկում մեր երկրի իշխանությունները, կարելի է դատել  Երևանում Ամանորին ընդառաջ իրականացվող նախապատրաստական աշխատանքներից …

Հ.գ. Ըստ Արցախի Տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրության, այսօր Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին…։

Արցախի Հանրապետության պաշտոնաթող ԶՈՒ գնդապետ Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից