Մարդու իրավունքները խաղալիք են դարձել մի շարք հանցագործ կառավարությունների ձեռքում. ԻԻՀ ԱԳՆ խոսնակ

Թվիթերյան իր միկրոբլոգում արած գրառման մեջ, նշելով, որ աշխարհը պետք է արձագանքի Պաղեստինում սիոնիստ զինվորների կողմից երիտասարդ պաղեստինցու սպանությանը՝ ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին հավելել է. «Մարդու իրավունքները խաղալիք են դարձել մի շարք հանցագործ կառավարությունների ձեռքում»: Գրում է ParsToday-ը:

Նասեր Քանանին գրել է. «Սիոնիստ զինվորների կողմից մարդկանց աչքի առջև պաղեստինցի երիտասարդի սպանությունը պետք է համաշխարհային արձագանք ստանա: Սակայն մարդու իրավունքների պահանջատերերը չեն դատապարտում սիոնիստական ռեժիմի կողմից ամեն օր իրականացվող հանցագործությունները, և այդ կապակցությամբ չի ձևավորվում փաստահավաք խումբ: Մարդուիրավունքները խաղալիքի են վերածվել մի քանի հանցագործ կառավարությունների ձեռքում»:
Ուրբաթ օրը, Նաբլուսից հարավ գտնվող Հաուարա քաղաքում, սիոնիստ զինվորները հրազենից կրակելով սպանել են պաղեստինցի Ամար Համդի Մուֆլեհին: Վերջին ամիսներին Հորդանան գետի արևմտյան ափի տարբեր շրջանների, հատկապես՝ Ջենինի և Նաբլուսի դեմ սիոնիստների հարձակումները սաստկացել են: Հարձակումների  ընթացքում նահատակվել են տասնյակ և վիրավորվել՝ մի քանի հարյուր պաղեստինցիներ: