Փաշինյանը ՏԿԵ փոխնախարար Քրիստինե Ղալեչյանին գործուղում է Մոսկվա

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը 3 օրով գործուղվում է Ռուսաստանի Դաշնություն:

Որոշման մեջ ասվում է.

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

  1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանին 2022 թվականի դեկտեմբերի 7-9-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Անկախ պետությունների համագործակցության ճանապարհաշինարարների միջկառավարական խորհրդի 45-րդ նիստին մասնակցելու նպատակով:
  2. Քրիստինե Ղալեչյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
  3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: