Ուկրաինացի զինյալները գնդակոծել են Դոնեցկի վարչակազմի շենքը

Ուկրաինացի ազգայնականների զինված կազմավորումները կրկին գնդակոծել են Դոնեցկի կենտրոնը: Այս անգամ հարվածի տակ է ընկել վարչական շենքը: Այս մասին հայտարարել է քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինը։ Գրում է tvzvezda.ru-ն:

«Քաղաքապետարանի շենքը կրկին վնասվել է»,- գրել է նա «Թելեգրամի» իր ալիքում։

Ականատեսների վկայությամբ՝ արկերի բեկորներն հարվածել են գազատարը և քաղաքացիական մեքենաները։ Զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան։

Նախօրեին ուկրաինացի գրոհայինները խոշոր տրամաչափի հրետանուց կրակել են Դոնեցկի կենտրոնի ուղղությամբ։ 155 մմ տրամաչափի արկեր են ընկել Չելյուսկինցևի փողոցում՝ քաղաքի Կիևսկի շրջանի «Դոնեցկ Սիթի» ամենամեծ առևտրի և զվարճանքի կենտրոնի մոտ։