Սա սրիկայություն է, դավաճանություն է, սա անարգանք է մեր նկատմամբ, Գուրգենի շիրիմի նկատմամբ (տեսանյութ)

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձ է կատարել Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգման մասին ԱԳՆ պայմանավորվածությանը․

«❗️Կարճ, բայց կարևոր։ Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը անարգանք է Գուրգեն Մարգարյանի հիշատակի նկատմամբ և մարդասպան Սաֆարովի «ներում»։

❗️Քիչ առաջ տեղեկություններ տարածվեցին առ այն, որ տեղի է ունեցել  ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանի և Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի հանդիպումը և ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ վերականգնել դիվանագիտական հարաբերությունները:

ՀԻՇԵՑՈՒՄ

❗️ Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները  կասեցվել էին 2012-ին, երբ Սերժ Սարգսյանը հրավիրեց ԱԽ նիստ, որի ընթացքում քննարկվեց այն աղաղակող փաստը, որ Հունգարիայի կառավարությունը՝ Վիկտոր Օրբանի ղեկավարությամբ, Ադրբեջանին է արտահանձնել  հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովին:

❗️Դա ազգային թասիբի հարց էր:

❗️Սաֆարովը կացնահարել էր Գուրգեն Մարգարյանին Եվրոպայի սրտում՝ Բուդապեշտում, գիշերը, ադրբեջանցուն բնորոշ վայրագությամբ, որից հետո դատապարտվել էր  հունգարական դատարանի կողմից և պատիժը պետք է կրեր Հունգարիայում:

❗️Ադրբեջանի նախագահ Ալիևը երկար ժամանակ փորձում էր հետ ստանալ իր մարդասպանին:

❗️Հունգարիայի կառավարությունը Հայաստանի իշխանություններին երաշխավորում էր, որ այդպիսի գործարքի չի գնալու, մինչդեռ Ադրբեջանը հունգարական պարտատոմսեր գնեց և  տեղի ունեցավ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու գործընթացը:

❗️Բաքվում մարդասպան կոչելու փոխարեն Սաֆարովին ամնեստիայի ենթարկեցին, դարձրին ազգային հերոս, կուռք, պարծանք:

❗️ Այսօր արդեն, Արարատ Միրզոյանը պայմանավորվել է վերականգնել հարաբերությունները:

❗️Ի՞նչ է փոխվել Հունգարիայում, գուցե կառավարությու՞ն, գուցե նոր վարչապե՞տ կամ գուցե Օրբանը զղջացել է, ներողություն է խնդրել, իր ԱԳ նախարարները հանրային խոսքում ցավակցել են:

❗️Ո՛չ, ոչ մի նման բան:

❗️Իսկ Հայաստանում փոխվել է իշխանությունը, հայրենասեր, պետականամետ իշխանությանը փոխարինել են դավաճան սրիկաները:

❗️Այս իշխանության համար «մի արյուն այս կողմ, մի արյուն այն կողմ», ոչ մի տարբերություն:

❗️Շատ դաժան է ասել, բայց այս իշխանությունը փաստացի ներում է ոչ միայն Օրբանին, այլ՝  Սաֆարովին:

❗️2012-ից հետո Հունգարիայի հետ աշխատանքային հարաբերությունները, իհարկե,  կարգավորվել են այս կամ այն կերպ, քանի որ Հունգարիան ԵՄ անդամ էր և բազմաթիվ համաձայնագրերի վավերացում «ստոպ» չտալու համար կարիք կար Հունգարիայի  համաձայնությունը (օրինակ ՝ ՍԵՊԱ-ի ժամանակ):

❗️ Մի քանի տարի առաջ, երբ Արարատ Միրզոյանը դեռ ԱԺ նախագահ էր, ԱԺ գնացի՝ հանդիպման, որից հետո սկսվեց լրագրողների հարցուփորձը, թե ինչու:

❗️Հարցերից մեկը կապված էր հենց Հունգարիայի հետ.

«Ֆիդես»-ը ԵԺԿ անդամ էր, ինչպես մենք ՝ հանրապետականներս և այդ քաղաքական ընտանիքի շրջանակներում ունեի աշխատանքային հարաբերություններ հունգար գործընկերների հետ՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ, և խնդրել էի իրենց արագացնել Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացումը հունգարական պառլամենտում:

❗️Քանի որ չունեինք դեսպան, չկար դեսպանություն, այդ հարցի շուրջ աշխատանքային բեռն ինձ վրա էի վերցրել:

❗️Հանդիպման գնացել էի փոխանցելու Արարատ Միրզոյանին հունգարական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի՝ ինձ ուղղված անձնական նամակը, որում նա գրել էր՝ ի կատարում իր խոստման, հունգարական խորհրդարանում քննարկվել և վավերացվել է ՍԵՊԱ-ն:

❗️Քանի դեռ Հունգարիայում Սաֆարովին արտահանձնելու «արյան մեղքը» կրող կառավարություն է, որ այդպես էլ Սաֆարովի արտահանձնման համար ներողություն չէր խնդրել, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը ուրացման հերթական արարն է այս իշխանության կողմից:

❗️Այս իշխանությունը թքած ունի մեր արժանապատվության վրա:

❗️Սա սրիկայություն է, դավաճանություն է, սա անարգանք է մեր նկատմամբ, Գուրգենի շիրիմի նկատմամբ»;