ԵՄ դեսպանը լկտիորեն միջամտում է Հայաստանի ներքին գործերին, հանդես  գալիս որպես ԼԳԲՏ քարոզչության, հասարակության այլասերման կողմնակից

Նա Հայաստանի և այստեղ ապրող հայերիս թշնամին է, իսկ թշնամիների հետ վարվում են համապատասխանաբար

 

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, ինչպես արդեն հայտնի է, օրերս ասել է` «Ժամանակն է, որ Հայաստանը վավերացնի Ստամբուլյան կոնվենցիան»:

Ռուբեն Սևակը դեռ անցյալ դարասկզբին իզուր չի ասել է` «Եվրո՜պան` այդ դիվանագետ պոռնիկը, ոսկի կցանե, որպեսզի բոզություն հնձե…»:

ԵՄ դեսպանը Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումն անհրաժեշտ համարելով, ըստ էության, վավերացման կոչ անելով, ոչ միայն լկտի կերպով միջամտում է Հայաստանի ներքին գործերին, այլև հանդես է գալիս որպես այլասերման, պղծագործության, նշված կոնվենցիայով նախատեսված (թույլատրվող ) ԼԳԲՏ քարոզչության, այսինքն` հասարակության այլասերման կողմնակից, հետևաբար Հայաստանի և այստեղ ապրող հայերիս թշնամին է: Իսկ թշնամիների հետ վարվում են համապատասխանաբար` և՛ բարոյական, և՛ իրավական առումներով ունենալով դրա իրավունքը: Ինքնապաշտպանության իրավունքը սրբազան է, այն դեռ ոչ ոք չի չեղարկել ու չի կարող չեղարկել:

Խորհրդային տարիներին, ինչպես նաև դրանից հետո, Հայաստանի առաջին և երկրորդ նախագահների պաշտոնավարության ընթացքում ԼԳԲՏ հապավումը (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսվիստիտ) անծանոթ էր մեր հասարակությանը: Եթե ընկերոջդ, ծանոթիդ կամ փողոցում պատահական մեկի մոտ ասեիր ԼԳԲՏ, չէր իմանա` այն հապավո՞ւմ է, թե բառ, չէր իմանա ինչ է նշանակում, գուցե մտածեր նույնիսկ, թե ադիբուդիի պես ուտելու մի բան է կամ, ասենք, իրեն անծանոթ հայհոյանք (այս վերջին դեպքում այնքան էլ սխալված չէր լինի…):

ԼԳԲՏ-ն մեր ԶԼՄ-ներում ու հասարակության բառապաշարում հետո հայտնվեց, հետո մարդիկ հասկացան, թե այն ինչ է նշանակում, իսկ Նիկոլի կողմից իշխանության բռնազավթումից հետո վերոնշյալ հապավման գործածումը մեզանում դարձավ ավելի հաճախակի:

Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը, այսինքն` Հայաստանում դրա ուժի մեջ մտնելը, սակայն, չի սահմանափակվում միայն այն վտանգներով, որոնց մասին վերևում նշեցինք: Կոնվենցիայի վավերացումից ու դրանից բխող օրենսդրական փոփոխություններից, լրացումներից հետո ԼԳԲՏ դրսևորումները հրապարակայնորեն նշավակողները, խարանողները, քննադատողները, հասարակության այլասերման, փչացման, ԼԳԲՏ քարոզչության դեմ պայքարողները քրեական պատասխանատվության են ենթարկվելու:

Թող որևէ մեկը չունենա այն սխալ կարծիքը, թե ԼԳԲՏ քարոզչությամբ հնարավոր չէ հասարակությանն այլասերել: Հնարավոր է, այն էլ ինչպե՜ս է հնարավոր (թերհավատները թող ծանոթանան Օվերտոնի պատուհանին , ու կհամոզվեն դրանում)… Մասնավորապես հնարավոր է իրենց փխրուն ու խոցելի հոգեբանությամբ հայտնի ու դեռ ձևավորված աշխարհայացք չունեցող դեռահասների ու նույնիսկ մինչ 30 տարեկան այն անձանց այլասերումը, որոնք դեռ չեն ձևավորվել որպես հասուն մարդ:

Նրանց մոտ այլասերման տարբեր դրսևորումների հանդեպ անառողջ հետաքրքրություններ կարող են առաջանալ, այլասերվածներին ընդօրինակելու ցանկություն, կարող են գայթակղվել անսովոր «հաճույքներ» ստանալու մտքով, մանավա՛նդ, որ արգելված պտուղը, ինչպես հայտնի է, քաղցր է լինում: Նույնիսկ 30-ից հետո էլ ոմանք կարող են սեռափոխությունը կամ միասեռականությունն աստիճանաբար սովորական և ընդունելի համարել և, ի վերջո, այլասերվել:

Ժամանակին Արևմուտքում էլ էին կարծում, թե ԼԳԲՏ քարոզչությամբ հնարավոր չէ հասարակությանն այլասերել, բայց հետո ճիշտ հակառակը տեղի ունեցավ: Արևմուտքում, որտեղ ժամանակին ԼԳԲՏ երևույթի, այլասերման դրսևորումների դեմ գրեթե զրոյական հանդուրժողականություն էր, ԼԳԲՏ քարոզչությունից հետո, այժմ գրեթե լիակատար հանդուրժողականություն է: Այնտեղ դեպի սոդոմական մեղք, մարդու հոգևոր ու ֆիզիկական կործանում տանող այլասերման տարբեր դրսևորումները ԼԳԲՏ քարոզչության արդյունքում դարձել են այնքան սովորական, առօրյական, որ մարդիկ գրեթե բացարձակապես անտարբեր են դրանց նկատմամբ:

Ավելին` թեև անտարբերությունն էլ է մեղք, բայց արևմտյան հասարակության գերակշիռ մասն արդեն հենց ինքն է գտնվում այդ սոդոմական մեղքի մեջ: Ուզո՞ւմ ենք, որ Հայաստանում էլ այս վիճակը լինի… Իհարկե՛ ոչ:

Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը շատ վտանգավոր ու վնասակար կլինի հայ հասարակության ու Հայաստան պետության համար, վտանգը չպետք է թերագնահատել, հետևաբար առկա առավել հրատապ խնդիրներին արդեն ավելացել է ևս մեկը` Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ ըմբոստանալը, վավերացումը թույլ չտալը…

Սոցիալական ցանցերում ոմանց մոտ արդեն այն տպավորությունն է առաջացել, որ ԵՄ դեսպանը կարծես տրանսգենդեր լինի, առաջարկում են այդ տխմարների ճանապարհը փակել: Կարծում ենք, այստեղ հատուկ առաքելությամբ գտնվող եվրոպական չինովնիկները տխմար չեն, շատ լավ գիտակցում են, թե ինչ են անում, գիտակցաբար ծառայում են Սատանային, հետևաբար ոչ թե տխմար են, այլ ոսոխ: Ոմանք էլ գրում են, որ ԵՄ դեսպանը թող նույն առաջարկով դիմի եվրոպական այն պետություններին, որոնք հրաժարվել են վավերացնել այդ կոնվենցիան:

Հիշեցնենք, որ ԵՄ ճնշմամբ Ստամբուլյան կոնվենցիան ժամանակին ստորագրած Բուլղարիայում հետագայում առաջացել են զանգվածային հուզումներ, ընդվզումներ: Բուլղարիայի Սահմանադրական դատարանը 2018թ. հուլիսի 27-ին Ստամբուլյան կոնվենցիան պաշտոնապես ճանաչել է որպես հակասահմանադրական, և Բուլղարիան այն չի վավերացրել: Եվրոպայի Խորհրդի անդամ երկրներից, օրինակ, Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանն ընդհանրապես հրաժարվել են ընդունել այն։ ԵԽ անդամ պետությունների մի զգալի հատվածը Ստամբուլյան կոնվենցիան նույնիսկ չի ստորագրել: Ավելին. Ստամբուլյան կոնվենցիան առաջինը վավերացրած Թուրքիան 2021թ. մարտի 19-ին չեղարկել է այն:

«Ժամանակն է ԵՄ դեսպանին վռնդել Հայաստանից։

Այ այսպես մտան Հայոց Բանակ, Արծրունիին տանում էին Գերմանիա, ԼԳԲՏ-ֆորումների, բանակում այլասերություն քարոզելով 44 օրյան էտպես վարի տվին, հիմա կարծում են, որ «ժամանակն» է Հայաստանի մնացած հատվածը վարի տան։

Հ.Գ. Ինձ մեղադրում են, արմատական լինելու մեջ, ասեք հայեր, ինչպե՞ս չլինել արմատական, երբ «քաղաքավարի ժպիտով» ու կոնֆորտիզմությամբ, միայն նպաստում ես Հայաստանի կործանման գործընթացին։

Հ.Հ.Գ. ԵՄ-ը դեսպանը պետք է հասկանա, որ այլևս ժամանակն է, Հայաստանի և հայ ժողովրդի հետ հարգալից խոսելու, թե ոչ ստիպված կլինենք անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է  Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանը:

Արձագանքելով ԵՄ դեսպանի հայտարարությանը, Շիրակի պետական համալսարանի պատմության և փիլիսոփայության ամբիոնի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանն իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել է .

«Հիմա Վիկտորինի բաբոն սա ցուցում- հրահանգ է տալիս Նիկոլ Անհողին, թե՞ ընդամենն իր կարծիքն է հայտնում…

Համոզված եմ` Բրյուսելից հրահանգ է իջեցված կապիտուլյանտներին… »:

Մենք էլ նույն համոզմունքն ունենք, հետևաբար հրահանգ տվողին էլ, ստացողին էլ զգուշացնում ենք` պատասխանատվությունն անխուսափելի է լինելու, չխաբվեք նրանով, որ մինչ հիմա մարսել եք ձեր արածները… Դուք էլ գիտեք արտաքին ինչ հանգամանքների բերումով եք խուսափել պատասխանատվությունից. այո, դեռ մի որոշ ժամանակ էլ կխուսափեք, բայց այդ հանգամանքները մոտ ապագայում չեն լինելու, և գալու է ժամը…

 

Արթուր Հովհաննիսյան