Իրերը պետք է ստանան իրենց անունները․ անընդունելի է դավաճանների հերոսացումը և հակառակը. Արսեն Ջուլֆալակյան

Անչափ կարևոր է, որ հայ պատմաբանները հստակ գնահատական տան 2020թ Արցախյան պատերազմին և նոյեմբերի 9-ի փաստաթղթին: Դա պետք է արձանագրվի տարբեր կոնֆերանսներում, գիտական աղբյուրներում և գրականության մեջ:

Ժամանակակիցները չպետք է թույլ տան, որ այսքան փաստերով հանդերձ, տարիների ընթացքում լղոզվի հայոց պետականության համար կարևորագույն նշանակության այդ պատմական իրադարձությունը: Եվ դա պետք է անել հնարավորինս շուտ, գործող անձանց կենդանության օրոք:

Իրերը պետք է ստանան իրենց անունները:

Անընդունելի է դավաճանների հերոսացումը և հակառակը:

Այլ պարագայում մենք որպես ազգ երբեք չենք հաջողի:

Ասածիս վառ ապացույցն էլ այն է,որ ունենալով հայոց պատմության մեջ բազում դավաճանական դեպքեր, հիմնականում չենք խորացել դրանց մեջ, մերժելի չենք դարձրել դավաճաններին:

Հիշենք օրինակ մեզանից ընդամենը 100 տարի առաջ տեղի ունեցած Կարսի անկումը…

Հակառակ պարագայում, ինչպես հաճախ է լինում մեր դեպքում, ժամանակի ընթացքում մեղավոր են դուրս գալու ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Եվրոպան… բայց ոչ երբեք մենք:

Այնինչ «ամրոցի դարպասները ներսից էին բացված»:

 

Արսեն Ջուլֆալակյանի ֆեյսբուքյան էջից