Տրվել է համալիր և բազմակողմանի ստուգումների մեկնարկը. ՊՆ մամուլի քարտուղար

Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հայտնել է զորամիավորումների, զորամասերի համալիր և բազմակողմանի ստուգումների մեկնարկի մասին: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Արամ Թորոսյանի գրառումից:

«Ուսումնական տարվա արդյունքների ամփոփման շրջանակներում, մեկնարկել են զորամիավորումների, զորամասերի համալիր և բազմակողմանի ստուգումները: Համալիր ստուգումների ընթացքում գնահատվում է մարտական պատրաստականության, պատրաստության, կառավարման համակարգի և զորքերի ապահովման վիճակը: Ստորաբաժանումները բերվել են համապատասխան մարտական պատրաստականության աստիճանի և անցել առաջադրված խնդիրների կատարմանը»,-գրել է նա: