Իսպանիայում Ուկրաինայի դեսպանատան մոտ տեղի ունեցած պայթյունը համարում են ահաբեկչություն

Իսպանիայում Ուկրաինայի դեսպանատան շենքի մոտ տեղի ունեցած պայթյունի դեպքը նախաքննվելու է ահաբեկչության հոդվածով, հայտնում է EFE գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։

Դատավոր Խոսե Լուիս Կալաման սկսել է նախնական վարույթը, երբ դեպքի հանգամանքների մասին հաղորդում է ստացել իրավապահների կողմից, նշում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսպանիայում Ուկրաինայի դեսպանատան աշխատակիցը տուժել է թագավորությունում դիվանագիտական ​​ներկայացուցչության շենքի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ փոստի ծրարի մեջ թաքնված պայթուցիկ սարքը պայթել է չորեքշաբթի կեսօրին, երբ դեսպանատան աշխատակիցը մշակում էր նամակը։

Ավելի ուշ Իսպանիայում Ուկրաինայի դեսպան Սերգեյ Պոգորելցևը հայտնել է, որ Մադրիդում Ուկրաինայի դեսպանատան մոտ գտնվող բակում ոչ թե ծրար, այլ տուփ է պայթել։