Բայդենը պատրաստ է ռազմական լուծման հրաման տալ «իրանական խնդրին»

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստ է օգտագործել երկրի զինված ուժերը՝ Իրանի միջուկային զենքի ստեղծմանը խոչընդոտելուն ուղղված դիվանագիտական ​​ջանքերի ձախողման դեպքում։ Այս մասին հայտարարել է Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Մալին։

«Նախագահն ասաց, որ որպես վերջին միջոց, ինքը կհամաձայնի ռազմական սցենարին, եթե դա կօգնի կանխել Իրանի միջուկային զենքի ստեղծման հնարավորությունը: Սակայն դրա ժամանակը դեռ չի եկել», – Foreign Policy-ին մեջբերում է Մալիի ելույթից մի հատված:

Պետդեպարտամենտի պաշտոնյայի խոսքով՝ ԱՄՆ վարչակազմը առայժմ դիվանագիտությունը համարում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման ամենաբարենպաստ միջոցը։