Ռոսավիացիան նորից երկարացրել է թռիչքների սահմանափակումները 11 օդանավակայաններում

Ռոսավիացիան նորից երկարացրել է թռիչքների սահմանափակումները Ռուսաստանի հարավի և կենտրոնի 11 օդանավակայաններում, դրանք գործելու են մինչև դեկտեմբերի 9-ը։ Այս մասին տեղեկացվել է Ռոսավիացիայի պաշտոնական կայքում։

«Ռուսաստանի հարավային և կենտրոնական մասերի 11 օդանավակայաններում թռիչքների սահմանափակման ռեժիմը երկարացվել է մինչև 2022թ. դեկտեմբերի 9-ը»,- նշվել է գործակալության հրապարակման մեջ։

Հիշեցնենք, որ փետրվարի վերջից ժամանակավորապես սահմանափակվել են ավիաչվերթները Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայաններում։

Թռիչքների այս ռեժիմը քանիցս երկարացվել է, դրա չեղարկման ստույգ ժամկետների մասին տվյալներ առայժմ չկան։