Փաշինյանի իշխանությունը այլասերվածների շահերի պաշտպան (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը պահեստազորի գնդապետ, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն է:

2018-ին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը, որն արդարացիորեն համարվում է ադբեջանա-թուրքական հեղափոխություն, բացի այն, որ իրականացվեց աշխարհաքաղաքական խնդիրներ լուծելու համար՝ Արցախյան հարցի ադրբեջանանպաստ լուծում, տարածաշրջանից Ռուսաստանի դուրս մղում, նաև ազգային արժեհամակարգի դեմ ուղղված հեղաշրջում էր:

Իզուր չէ, որ գալով իշխանության, ՔՊ-ն իր սլաքներն ուղղեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ: Հիշենք՝ Փաշինյանը խոսում էր հոգևորականներին ծնկի բերելու մասին, սկսվեց արշավ ազգային արժեքների դեմ, ազգային կրթության, մշակույթի դեմ, հայագիտության դեմ։

Գաղափարազուրկ այս խմբակը պայքար սկսեց ամեն հայկականի դեմ:

Միաժամանակ մեջտեղ բերվեց այլասերվածների՝ լգբտ համայնքի իրավունքների պաշտպանության հարցը: Որպես ժողովրդարական Հայաստանի գերխնդիր համարվեց Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը:

44-օրյա պատերազմը, Արցախի շուրջ ծավալվող աշխարհաքաղաքական զարգացումները ժամանակավորապես կանգնեցրին այդ գործընթացը:

Եվ հիմա Արցախյան խնդիրն այս իշխանության ձեռքով փակված համարող Արևմուտքը ՀՀ իշխանությանը հիշեցնում է իր ստանձնած պարտավորության կատարման մասին: Օրերս Հայաստանում ԵՄ դեսպանը հայտարարել է՝ ժամանակն է, որ Հայաստանը վավերացնի Ստամբուլյան կոնվենցիան:

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում։