Կիևի պարտությունը չընդունելու ցանկությունը Վաշինգտոնին փակուղի կտանի
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հայտնվել է փակուղում, քանի որ շարունակում է զենք մատակարարել Ուկրաինային, բայց միևնույն ժամանակ չի ցանկանում բացահայտ պատերազմել Ռուսաստանի հետ, գրում է Foreign Policy-ն։
Հեղինակը նշում է, որ Վաշինգտոնը չի էլ դիտարկում Ուկրաինայի շուրջ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու հարցը։
«Բայդենի վարչակազմը շուտով կարող է հայտնվել բարդ իրավիճակում: Մի կողմից, նա հրապարակայնորեն հանդես է եկել հակամարտությունում հաղթանակի օգտին, ԱՄՆ-ի ողջ ռազմարդյունաբերական համալիրը ամեն կերպ օգնում է Ուկրաինային: Մյուս կողմից վարչակազմը գիտակցում է էսկալացիայի ռիսկերը և չի ցանկանում ներքաշվել Ռուսաստանի հետ պատերազմի մեջ»,- նշված է հոդվածում:
Հոդվածում ասվում է, որ ԱՄՆ որոշ պաշտոնյաներ Կիևի հաղթանակն առնվազն քիչ հավանական են համարում։ Նրանք նշում են, որ ի վերջո ստիպված են լինելու գործարքի գնալ ռուսական կողմի հետ։