Նոյեմբերյանի տարածաշրջանում խիտ մառախուղ է, Սիսիանում թույլ ձյուն է տեղում

Նոյեմբերի 30-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, Սիսիանի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում, Մեղրիի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև, Վայքի, Կապանի, Տավուշի, Ստեփանավանի, Նոյեմբերյանի տարածաշրջաններում՝ անձրև։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ Նոյեմբերյանի տարածաշրջանում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 20 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: