Ռոման Ամոյանը մարզադպրոցի տնօրեն է նշանակվել

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե, աշխարհի եռակի մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 2011 թվականի Հայաստանի լավագույն մարզիկ Ռոման Ամոյանին նշանակել է մարզադպրոցի տնօրեն։ Տեղեկությունը հրապարակվել է քաղաքապետարանի կայքում։

Քաղաքապետի որոշման համաձայն` 39-ամյա Ամոյանը նշանակվել է Երևանի թենիսի և բադմինթոնի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենի պաշտոնում։

Նշենք, որ Ամոյանը 2017թ. զբաղեցրել է նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի խորհրդականի պաշտոնը։