Ուկրաինայում էլեկտրաէներգիայի դեֆիցիտ է, հոսանքազրկումներ են երկրի ամբողջ տարածքում

Ուկրաինայում էլեկտրաէներգիայի դեֆիցիտը հասել է 30 տոկոսի, արտադրողներն ապահովում են երկրում սպառվող էլեկտրաէներգիայի 70 տոկոսը: Այս մասին հայտարարել է «Ուկրէներգո»-ն։

«Նոյեմբերի 29-ի դրությամբ էլեկտրաէներգիա արտադրողներն ապահովում են Ուկրաինայում սպառվող էլեկտրաէներգիայի ծավալի 70 տոկոսը։ Հզորության դեֆիցիտը ներկա դրությամբ 30 տոկոս է կազմում»,- նշված է հայտարարության մեջ:

Ուկրաինայի ամբողջ տարածքում հոսանքազրկումները շարունակվում են։