Արևմուտքի պլանները Հայաստանի հետ և նոր պատերազմի սանձազերծումը տարածաշրջանում Ադրբեջանի ձեռամբ (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրն է Շիրակի պետական համալսարանի պատմության և փիլիսոփայության ամբիոնի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը։

«Ինչ վերաբերում է ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքին և վերջում նիկոլի կողմից չստորագրված փաստաթղթին, ապա պետք է նշեմ, որ ավելի ծիծաղելի, ավելի վատ վիճակում ինքն իրեն չէր կարող գցել։ Ասենք՝ չստորագրեց, հետո՞», – խոսելով Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի և Նիկոլ Փաշինյանի կողմից համատեղ փաստաթուղթը չստորագրելու պատճառաբանության մասին, նշեց պարոն Համբարյանը՝ Փաշինյանի պահվածքը նմանեցնելով մի երեխայի պահվածքի հետ, որը կամակորությամբ, դիտավորությամբ չի ուտում հաց, որպեսզի ծնողները կամ դաստիարակները համոզեն իրեն․ «Հիմա Նիկոլ Անհողը լրիվ էդ կերպարի մեջ է, ինքը մոռանում է, որ գործ ունի ոչ թե իր ծնողների կամ դաստիարակների հետ, այլ գործ ունի մարդկանց հետ, ովքեր արհամարհած ունեն հատկապես իր նման անձին, ով կապիտուլյանտ է»։

Մանրամասները՝ տեսանյութում