Ի՞նչ եք բողոքում «Եռաբլուրի» անավարտ շիրիմներից ու հազարավոր նոր փոսերից` այս կառավարությունը ձեզ Հրապարակի տոնածառ է տվել

Ի՞նչ եք բողոքում «Եռաբլուրի» անավարտ շիրիմներից ու հազարավոր նոր փոսերից` այս կառավարությունը ձեզ հրապարակի տոնածառ է տվել:

Ի՞նչ եք բողոքում սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով մի քանի հարյուր հայորդու դեռևս հողին չհանձնված լինելու փաստից` այս կառավարությունը ձեզ Երևանի զարդարանք է տվել:

Ի՞նչ եք բողոքում զոհված մեր տղաների ծնողներին քաշքշելու ու բռնության ենթարկելու փաստից` այս իշխանությունը ձեզ հրապարակի լույսեր է տվել:

Մի բողոքեք, որովհետև լույսերը, ձևավորումն ու տոնածառը փոխարինել են իրական Հայաստանի դարդնուցավը մեր թողտվությամբ:

Գալիք մեկ ամիսն էլ արդեն պլանավորված է: Գալիք մեկ ամսվա իրականությունն էլ կկուրացնեն տոնածառի ճառագայթներով: Դրանք անջատելուց հետո անգամ երկար ժամանակ խավարն ավելի մութ է, թվալու մեզ թույլ չտալով տեսնել անգամ թույլ նշմարվող լույսը: Մարդիկ այսպես են ստեղծված: Արհեստական ճառագայթին երկար նայելուց հետո  բնական լույսը չի բավարարում:

Կարեն Ավագյանի ֆեյսբուքյան էջից