Բաքվում Ուկրաինայի դեսպանատունը «Ղարաբաղն ազատագրած ադրբեջանցի զինվորների» պատվին տեսահոլովակ է հրապարակել (տեսանյութ)

Բաքվում Ուկրաինայի դեսպանատունը «Ղարաբաղն ազատագրած ադրբեջանցի զինվորների» պատվին տեսահոլովակ է հրապարակել։ Այն ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Վլադիսլավ Կանևսկին։

«Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ զինված ագրեսիայի հենց սկզբից Ուկրաինայի քաղաքացիներ էթնիկ ադրբեջանցիները լծվել են պետության պաշտպանության գործին։ Ուկրաինայի Զինված ուժերի շարքերում մեր եղբայրները հերոսաբար պաշտպանում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը՝ հողերն ազատագրելով օկուպանտներից»,-ասվում է տեսանյութում։

Ռադայի պատգամավոր Բոգդան Մատկիվսկին ասում է․ «Ինչ լավ ընդունվեց մեր զինծառայողների կողմից, որ Ադրբեջանը կարողացավ առաջ գնալ։ Մենք դիմել ենք այն երկրներին, որոնց հողերը բռնակցվել են՝ ինչպես Ուկրաինայինը։ Իսկ նման երկրները շատ են։ Ադրբեջանի համար Ղարաբաղն է, Ճապոնիայի՝ Կուրիլյան կղզիները, Կալինինգրադը՞՞՞․․․։ Եվ մեզ համար շատ կարևոր է, որ Ադրբեջանը վերադարձրել է իր հողերը»։