Ուկրաինան չի կարողանա ձմեռը գոյատևել առանց Արևմուտքի. The Guardian

Էներգետիկ ընկերությունների սարքավորումների բացակայության պատճառով Ուկրաինան ձմեռը չի դիմանա առանց արևմտյան երկրների օգնության, գրում է բրիտանական The Guardian թերթի մեկնաբան Սայմոն Շլեգելը։

«Ուկրաինայի էներգակամատակարարները հայտարարում են, որ սպառվում են էլեկտրակայանները արագ վերականգնելու սարքավորումները, ինչն ավելի է երկարացնում անջատումները: Նրանց անհրաժեշտ է պահեստամասեր, շինանյութեր և սարքավորումներ, ինչպես նաև նյութատեխնիկական օգնություն՝ արդյունավետորեն ծրագրելու էլեկտրաէներգիայի անջատումները»,- ասվում է հոդվածում:

Հեղինակը նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերը բախվել են ձմեռային համազգեստի պակասի հետ։ Երկրում կա նաև վառարանների, գեներատորների և ջեռուցիչների պակաս, հավելել է Շլեգելը։ Նրա կարծիքով, այս ամենը Կիևին ավելի մեծ կախվածության մեջ է դնում Արևմուտքից։

Իր հերթին, Եվրոպան կարող է բախվել ուկրաինացի փախստականների ավելի մեծ հոսքի, որը ցնցելու է տարածաշրջանի առանց այն էլ տուժած տնտեսությունը։

«Հումանիտար ձմեռային ճգնաժամը կսպառի ինչպես ուկրաինական, այնպես էլ արևմտյան ռեսուրսները»,- եզրափակել է հեղինակը։