Զելենսկու կինն այցելել է Ռիշի Սունակի նստավայր

Վլադիմիր Զելենսկու կինը՝ Ելենան, այցելել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի նստավայրը Լոնդոնի Դաունինգ սթրիթում։

Նրան նստավայրում դիմավորել է Սունակի կինը՝ Ակշատա Մուրթին։

Զելենսկու կինը նախատեսում է այս շաբաթ ելույթ ունենալ բրիտանական խորհրդարանում։