Շարունակվում է հայ զինծառայողների աճյունների որոնումը․Ադրբեջանի ԱԳՆ

Ցուցաբերելով միջազգային մարդասիրական իրավունքի հանդեպ վճռական հավատարմություն՝ Ադրբեջանը շարունակում է սահմանի երկայնքով սեպտեմբերի 12-14-ին տեղի ունեցած վերջին ռազմական բախումների ժամանակ զոհված հայ զինվորների աճյունների որոնումը։

Այս մասին APA-ին հայտնել է ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։
«Մինչ այժմ Հայաստանին է հանձնվել 146 զինվորի աճյուն»,- ասել է պաշտոնյան։