Բրիտանիային պետք է Սյունիքի միջանցքը, որը տնտեսապես կմիացնի թյուրքական աշխարհը, որպեսզի մասնավորապես էներգակիրները տեղափոխի․ Քաղաքագետ
Բրիթիշ Փետրոլւումը Ադրբեջանում մոտ 80 միլիարդ դոլարի ներդրում է արել, չհաշված մի քանի տասնյակ միլիարդի ներդրումները Ադրբեջանի մյուս ոլորտներում։ Դրան պետք է գումարել Կենտրոնական Ասիայում Բրիտանիայի տասնյակ միլիարդավոր դոլարների ներդրումը, այդ թվում էներգակիրների ոլորտում ու դրա համար Բրիտանիային պետք է Սյունիքի միջանցքը, որը տնտեսապես կմիացնի թյուրքական աշխարհը, որպեսզի մասնավորապես էներգակիրները տեղափոխի, շրջանցելով ռուսական ու իրանական տարածքը։ Հաշվի առնենք նաեւ այն, որ 20 թվականի պատերազմից հետո 18 միլիարդ լրացուցիչ ներդրումների է կատարել Թուրքիայում, նաեւ 100 միլիոն ռազմական ոլորտում։ Սա արցախյան պատերազմի աշխարհքաղաքական պատճառներից մեկն է։
Հիմա գանք Ֆրանսիային։ Ֆրանսիական Total-ն ընդամենը 1 միլիարդի ներդրում ունի Ադրբեջանում, իսկ մյուս ոլորտների հետ միասին ընդամենը 3 միլիարդ, նաեւ 2017-ին Total-ը 4,8 միլիարդի ներդրում է կատարել Իրանում ու Իրանի հետ միջուկային պայմանագրից Տրամպի դուրս գալուց հետո Ֆրանսիան իրեն տուժած է համարում։
Ֆրանս-անգլիական դարավոր մրցակցությունը հատկապես սրվեց Բրիտանիայի ԵՄ-ից դուրս գալուց հետո ու հիմա Ֆրանսիան ցանկանում է պատասխան հարված հասցնել Բրիտանիային ադրբեջանական էներգակիրները Եվրոպա մատակարելու գործին։
Nothing Personal, Just business.
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից