Արցախում՝ ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում, արձանագրվել է հրադադարի ռեժիմի երեք խախտում․ ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում արձանագրվել է հրադադարի ռեժիմի երեք խախտում։ Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ Արցախում խաղաղապահ զորախմբի գործունեության մասին տեղեկագրում։
Ըստ այդ փաստերի՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական կողմի հետ հետաքննություն է անցկացնում։