Ինչո՞ւ ներկաների «թալանը» չեն նկատում (լուսանկար)

Ինչո՞ւ ներկաների «թալանը» չեն նկատում (լուսանկար)

Երկու օր է ֆեյսբուքյան որոշ օգտատերեր, ովքեր այս իշխանությունների երկրպագուներն են, իրենց էջերում տեղադրում են Պուտինի և Զելենսկու լուսանկարները՝ իրենց հագի բաճկոնների գնանշումներով և հիշում, չզարմանաք, մեր «նախկինների» թալանը. և՛ Պուտինին նկատմամբ իրենց ատելությունն են արտահայտում՝ նրան նաև ներկայացնելով որպես թալանչի, և՛ մեր նախկիններին են հիշում…

Բացարձակ նախկիններին պաշտպանելու նպատակ և պատճառ չունեմ, քանի որ նախկիններին ինքս էլ ժամանակին շատ խիստ քննադատել եմ…

Բայց զավեշտալին նրանում է, որ Պուտինի բաճկոնի գնից «ահաբեկված» և մեր նախկինների թալանչի լինելու մասին բարձրաձայնողները բացարձակ չեն ուզում նկատել, օրինակ՝ Նիկոլ Անհողի և նրա ընտանքիքի անդամների «գլամուրացումը և թանկարժեքացումը»… Ստացվում է, նախկինում տոնավաճառներից առևտուր անող և կեղծված բրենդային ապրանք գնողները հիմա պետք է հագնվեն և կրեն Dior-ի կամ Manolo Blanhik-ի համապատասխանաբար 570 հազար դրամանոց և 1379 դոլարանոց կոշիկներ, Louis Vuitton-ի 590 դոլարանոց շարֆ, Roger Dubuis-ի 31 900 դոլարանոց ժամացույց, 900 դոլարանոց Zegna բլուզ և շարֆ և այլն, բայց նախկինների թալանը տեսնողների և ներկաների թալանը չնկատողների համար այդ ամենը մնա աննկատ… Դե չեն տեսնում էլի… Մեր նախկինների թալանը, Պուտինի Loro Pianа-ի բաճկոնը տեսնում են, բայց Աննա-Էրատոյի Roger Dubuis-ի ժամացույցը չեն տեսնում…

Արդարացիորեն նախկինների թալանի մասին խոսողները չեն անդրադառնում ներկաների օրինականացված թալանին՝ աստղաբաշխական պարգևավճարներին, երբ հասարակության մեծ մասն ուղղակի աղքատության շեմին ն նույնիսկ դրանից ցածր է ապրում…

Արդարացիորեն նախկինների թալանի մասին խոսողները բացարձակ չեն անդրադառնում նախկին՝ Տեր-Պետրոսյանից սկսած և Սարգսյանով վերջացրած թալանչիներին, ովքեր հիմա դառնալով քայլիստ-ներկաներ և մոռանալով իրենց խայտառակ անցյալը յուրահատուկ անբարոյականության մաստեր կլասս են ցույց տալիս և քննադատում նախկիններին…

 

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից