Փակ կլինի Մաշտոցի պողոտայի՝ Պուշկին փողոցից մինչև Ամիրյան փողոցի հատվածի երթևեկությունը

Մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 27-ին ժամը 09:00-ից մինչև 18:00-ը փակ կլինի Մաշտոցի պողոտայի՝ Պուշկին փողոցից մինչև Ամիրյան փողոց հատվածի երթևեկությունը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից։

Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլն» այս տարի կայանալու է Երեւանում դեկտեմբերի 11-ին։ Փառատոնով պայմանավորված՝ Նոր տարվա տոնական ձեւավորումն այս տարի մեկնարկել է ժամանակից շուտ։ Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 19:00-ին կվառվեն Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը եւ տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի բացման արարողությունը։