Դնեպրոպետրովսկում երկու պայթյուն է որոտացել

Ուկրաինական ԶԼՄ-ները հայտնում են Դնեպրոպետրովսկում երկու պայթյունի մասին։ Միացել է օդային տագնապի ազդանշանը։

«Դնեպրոպետրովսկում պայթյունի ձայներ են լսվել։ Քաղաքում և մարզում դեռ լսվում է օդային տագնապի ազդանշանը»,-գրում են ուկրաինական ԶԼՄ-ները։

Օդային տագնապ է ազդարարվել նաև Պոլտավայի և Խարկովի մարզերում։

Դնեպրոպետրովսկի քաղաքապետ Բորիս Ֆիլատովը հաստատել է այս տեղեկությունը Telegram-ի իր ալիքում՝ նշելով, որ, ըստ նախնական տվյալների, ենթակառուցվածքները չեն տուժել։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
ԱՄՆ-ը և ԵՄ-ը ՌԴ-ի այս քայլը գնահատել են իբրև ագրեսիա Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ։
Այն շարունակվում է առայսօր։