Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այդ մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքէջը:

«Դիտարկվել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերի ամբողջ համալիրի իրականացման ուղղությամբ հետագա քայլերը՝ շեշտը դնելով տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման գործնական խնդիրների վրա»,-ասվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ: