Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցչի հետ հանդիպմանը Հայկ Մամիջանյանը բարձրաձայնել է Ադրբեջանի ռազմաքաղաքական ագրեսիայի հնարավորությունները

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը նոյեմբերի 25-ին հանդիպել է Ֆրանսիայի ԱԳՆ Հարավային Կովկասի հարցերի պատասխանատու Նիկոլա Կարգեսի հետ:

ԱԺ կայքից տեղեկանում ենք, որ կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Հայկ Մամիջանյանը բարձրաձայնել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցային գործընթացի վերաբերյալ խմբակցության դիրքորոշումը: Խմբակցության ղեկավարը կարևորել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման դիվերսիֆիկացման անհնարինությունը:

Հայկ Մամիջանյանը բարձրաձայնել է Ադրբեջանի ռազմական և ռազմաքաղաքական ագրեսիայի հնարավորությունները:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Ադրբեջանի նախագահի կողմից հակահայ և հակաֆրանսիական արտահայտություններին: