Տոկաևը ստանձնեց Ղազախստանի նախագահի պաշտոնը

Ղազախստանի արտահերթ նախագահական ընտրություններում հաղթած Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ստանձնել է պետության ղեկավարի պաշտոնը: Այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի» թղթակիցը։

«Ես հանդիսավոր կերպով երդվում եմ հավատարմորեն ծառայել Ղազախստանի ժողովրդին, խստորեն հետևել Ղազախստանի սահմանադրությանը և օրենքներին, երաշխավորել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, բարեխղճորեն կատարել Ղազախստանի Հանրապետության նախագահի՝ ինձ վստահված բարձր պարտականությունները»,-երդվել է Տոկաևը։

Արարողությունը ներկա են Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, կառավարության անդամներ, խորհրդարանի անդամներ, երկրում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, ինչպես նաև հասարակության ներկայացուցիչներ։