Վերելակային դիվանագիտությանն ավելացավ ավտոմոբիլային դիվանագիտությունը

Բրյուսելյան հարթակը ոնց որ թե ջրվեց։ Վաշինգտոնյանն էլ կենդանության նշաններ ցույց չի տալիս։ Ի սկզբանե երևում էր, որ վերջն այդ է լինելու։ Իրական քաղաքականությունից հասկացող մարդը կհասկանա, որ նա ով ներկա է զորքով և գազով, նա էլ պետք է որոշում կայացնի։ Լավ է թե վատ, թող այդ մասին բոցաշունչ խոսեն արևմտասեր «ազգասերները» ՀՀ հեռուստաէկրաններից, մենք էլ հաճույքով կդիտենք և կլսենք վիլսոնյան ասպետներին։ Մեկ էլ մի բան էլ ավելացնեմ։ Այս երկու երեք օրը փորձում են գուշակել թե ինչ ասաց Վլադիմիր Վլադիմիրովիչը մեր վարչապետին օդանավակայանից գալուց, ճանապարհին։ Երևի թե արդեն կարելի է կանխատեսել։ Բա, վերելակային դիվանագիտությանն ավելացավ ավտոմոբիլային դիվանագիտությունը։ Վերջում մտածում եմ լավ կլիներ, մի հատուկ գազի հաշվիչ լիներ՝ դնեինք հակառուսների բնակարաններում, 3000դոլարով վարձը վճարեին, դոլարային եկամուտներ կունենան։

 Քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան էջից