Ազգային հերոս Մ. Մելքոնյանի մասին մի պատմական կեղծ «տեղեկություն» հերքեմ

Ցանկանում եմ ազգային հերոս Մ. Մելքոնյանի մասին մի պատմական կեղծ «տեղեկություն» հերքել․ այն է՝ «Ավոն «ЦРУ»-ի գործակալ է եղել»։ Այդ նպատակով հրապարակում եմ հետևյալը: «Մ. Մելքոնյանի հետ երկարատև և մանրակրկիտ աշխատանքի արդյունքում, համադրելով փաստերն ու տեղեկությունները, ինչպես նաև այլ նյութեր հայթայթելուց և դրանց վերլուծության արդյունքում Արմենն իր ղեկավարի հետ եկան մեկ միասնական եզրակացության․ «Մ. Մելքոնյանը որևէ կապ չի ունեցել ամերիկյան հետախուզական մարմինների հետ»։ Հիմա հարց կառաջանա, թե ով է Արմենը, ինչ տեղեկություն է սա, և ինչ կապ ունեմ ես այս ամենի հետ: Բացատրեմ. Արմենը հայրս է՝ Խորհրդային Հայաստանի պետանվտանգության կոմիտեի հակահետախուզության, հետո նաև հետախուզության աշխատակիցը, ում 1989 թ․ հանձնարարված էր հույժ գաղտնիության պայմաններում Մ. Մելքոնյանին Երևան տեղափոխելու, նրա անվտանգությունն ապահովելու գաղտնի օպերացիան: Տեքստն այն զեկուցագիրն է, որ հետագայում պատրաստվել և զեկուցվել է պետության ղեկավարությանը: Կեղծիքը, թե նա կապ ունի ամերիկյան հատուկ ծառայությունների հետ, շրջանառել է Լուբյանկան՝ հիմք ընդունելով իր «մերձավորարևելյան աղբյուրների տեղեկությունները»: Ես այս ամենի հետ կապ ունեմ այնքանով, որ այս և հորս այլ օպերացիաների մասին գիրք եմ գրում, որում բացառիկ մանրամասներ կան Խորհրդային Հայաստանի հատուկ ծառայության գործունեության մասին: 

Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից