Չինաստանում այժմ արձանագրվողը մեկ անգամ ևս փաստում է պատվաստումների անարդյունավետությունը, երբ ի հայտ է գալիս կորոնավիրուսի մի նոր շտամ

Կա զանգվածային ոչնչացման մի զինատեսակ, որի կիրառման դեպքում, ի տարբերություն միջուկային զենքի, գրեթե անհնար կամ անհնար է ապացուցելը, թե որ պետության կամ ուժի կողմից է այն կիրառվել: Կարծում ենք, ընթերցողների մի մասն արդեն կռահեց, որ խոսքը կենսաբանական զենքի մասին է:

Հայաստանին ու հայերիս բարեկամ Չինաստանում տագնապալի իրավիճակ է: Երկրում, որը շնորհիվ իր կանխարգելիչ ճիշտ աշխատանքների, մասնավորապես, վարակվածների մեկուսացման, բացատրական աշխատանքների, կորոնավիրուսային համաճարակի, հետո համավարակի ընթացքում կարողացավ լավագույնս պայքարել դրա դեմ, ունենալ հիվանդների ու մահացածների ցածր ցուցանիշներ (եթե ոչ աշխարհում ամենացածրը` նկատի ունենալով, թե հիվանդներն ու մահացածները Չինաստանի բնակչության քանի տոկոսն էին), այսօր գրանցվում է COVID-19-ով վարակվածների ամենամեծ թվաքանակը համավարակի ողջ ընթացքում:

Չինաստանի Առողջապահության ազգային հանձնաժողովը համավարակի սկզբից գրանցել է կորոնավիրուսով վարակման ռեկորդային թվով դեպքեր։ Այս մասին հայտնում է գերատեսչության կայքը։

Ըստ իշխանությունների տվյալների, Չինաստանում երեկվա` նոյեմբերի 24-ի ընթացքում կորոնավիրուսով վարակվել է 32 943 մարդ։ Վարակման ախտանիշները հստակ դրսևորվել են 3103 հիվանդի մոտ, 29840 մարդ դասակարգվել է որպես COVID-19 վիրուսի ասիմպտոմատիկ (առանց ախտանշանների) կրողներ։ Վարակման դեպքերի մեծ մասը (8499) գրանցվել է Չինաստանի հարավ-արևելքում գտնվող Գուանդուն նահանգում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 5784 դեպք, որից 1058-ը` Մոսկվայում, 463-ը` Սանկտ Պետերբուրգում, 277-ը` Սվերդլովսկի մարզում (277), ամենաքիչը՝ Տուվայում (1 դեպք), ինչպես նաև Չուկոտկայում և Նենեցյան ինքնավար օկրուգում (2-ական դեպք)։ Վարակվածների ընդհանուր թիվը, համավարակի սկզբից ի վեր, հասել է 21 556 766-ի։

COVID-19-ի բռնկման պայմաններում ստեղծված վտանգավոր ու տագնապալի իրավիճակը Չինաստանի իշխանություններին ստիպել է Գուանդուն նահանգի Գուանչժոու քաղաքում կառուցել 80 000 մահճակալ- տեղով կարանտինային կենտրոն: Այս մասին, «РИА Новости»-ի փոխանցմամբ, հայտնել է «Янчэнпай» տեղական լրատվական պորտալը:

«Նանշա» կարանտինային կենտրոնի ընդհանուր մակերեսը 815 քմ է, շինության մակերեսը՝ 530 քմ, ըստ նախագծի, կենտրոնում լինելու է 21 870 սենյակ՝ նախատեսված հիմնականում կենտրոնացված կարանտինի համար, շինարարության ավարտից հետո այնտեղ հնարավոր կլինի միաժամանակ տեղավորել մինչև 80 հազար մարդ։

Կենտրոնի կառուցման համար կիրառվում է կոնտեյներներից արագ շինարարության մեթոդը, որը շարունակվում է նոյեմբերի 14-ից շուրջօրյա գրաֆիկով։ Շինարարության մեջ, ընդհանուր առմամբ, ներգրավված է մոտ 18 հազար մարդ։ Այն ներկայումս Գուանչժոուում կառուցվող ամենամեծ կարանտինային հաստատությունն է:

Նոյեմբերի 23-ի դրությամբ արդեն հանձնման է պատրաստ եղել 1120 մահճակալ- տեղ բժշկական անձնակազմի համար և երկու մասնաշենք՝ 96 գրասենյակային տարածքներով, ինչպես նաև 1300 սենյակ պացիենտների մեկուսացման համար։

Կենտրոնում բացի կարանտինի համար նախատեսված շինություններից, կան տարբեր գործառույթային տարածքներ, այդ թվում՝ աղբի հավաքման կետեր, ավտոբուսների կայանման և ախտահանման տարածքներ, առանձին մուտքեր և ելքեր մեկուսացված անձանց համար:

Գուանչժոուի տեղական իշխանությունները հայտարարում են հիվանդության տարածման դեմ կանխարգելման և վերահսկման միջոցառումների ուժեղացման անհրաժեշտության մասին։ Չինաստանը հավատարիմ է եղել վիրուսի նկատմամբ զրոյական հանդուրժողականության քաղաքականությանը կորոնավիրուսային համավարակի գրեթե հենց սկզբից, և չինական հակահամաճարակային հսկողությունը դեռևս ամենախստերից մեկն է աշխարհում։

Վերջին ամիսներին Չինաստանում կրկին համաճարակաբանական իրավիճակի վատթարացում է գրանցվել COVID-19-ի բազմաթիվ տեղական բռնկումների պատճառով, ինչի հետևանքով մի շարք քաղաքներում մասնակի արգելափակումներ են մտցվել, և աշխատող, սովորող մարդիկ ստիպված են ամեն օր PCR թեստավորում անցնել (ի տարբերություն Հայաստանի, անվճար)։ Նոյեմբերի 24-ից Չինաստանի մի շարք խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Պեկինում, Չենդուում և Շանհայում, COVID-19-ով հիվանդացության աճի համապատկերին խստացվել են սահմանափակող միջոցները։

Չինաստանում վեց ամսվա ընթացքում առաջին անգամ մահացել է կորոնավիրուսով վարակման դեպք

Չինաստանում նոյեմբերի 19-ին, մայիսից ի վեր, առաջին անգամ կորոնավիրուսով հիվանդ է մահացել: Դեպքը տեղի է ունեցել Պեկինում: Ախտորոշումը տրվել է նոյեմբերի 11-ին, երբ տարեց տղամարդու մոտ միայն չոր հազ է եղել։ Երկու օր անց նրա մոտ թոքաբորբ է ախտորոշվել։ Նոյեմբերի 19-ին այն վերածվել էր թոքերում ծանր բակտերիալ վարակի, և տղամարդը սեպտիկ շոկի մեջ է հայտնվել:

Նոյեմբերի 12-ից Չինաստան մուտք գործողների համար մուտքի սահմանափակումների որոշ թեթևացումից հետո երկրում գրանցվել է, ապրիլից ի վեր, COVID-19-ի դեպքերի առավելագույն թիվը։ Չինաստանի դեմ կենսաբանական զենք կիրառողները փայլուն կերպով օգտագործել են այս առիթը, որպեսզի երկրում հիվանդացության կտրուկ աճի պատճառը քողարկվի Չինաստան մուտքի սահմանափակումների թեթևացմամբ, մարդիկ կարծեն, թե դա եղավ պատճառը:

Ուշագրավ է, որ առայժմ չի հաղորդվում, թե Չինաստանում վերջին շրջանում վարակվածների մոտ COVID-19-ի որ շտամն է հայտնաբերվել, արդյոք այն «Ցերբե՞րն» է (ՌԴ-ում և այլուր այժմ տարածվածը), թե բժշկագիտությանը դեռ անհայտ մի նոր շտամ է: Համենայն դեպս, այն ինչ հիմա արձանագրվում է բնակչության պատվաստումների լայնածավալ ծրագիր իրականացրած Չինաստանում, մեկ անգամ ևս փաստում է, որ պատվաստումներն անարդյունավետ են, երբ ի հայտ է գալիս կորոնավիրուսի մի նոր շտամ:

 

Արթուր Հովհաննիսյան