Արդեն իսկ հասունացել է այն պահը, երբ լրջորեն պետք է համատեղ քայլեր ձեռնարկել Ադրբեջան հորջորջվող աշխարհաքաղաքական քաղցկեղային պալարը մեր տարածաշրջանի առողջ մարմնից հեռացնելու ուղղությամբ

Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման բարբարոսական վարչախմբի պարագլուխը հերթական բարբաջանքն է հնչեցրել առ այն, թե իբր «պաշտպանելու է Իրանի ադրբեջանցիներին»։

Մի կողմ թողնելով այն, որ Իրանում բնակվում են ոչ թե ադրբեջանցիներ, այլ ատրպատականցիներ, որոնք գերակշիռ մեծամասնությամբ չեն նույնականացնում իրենց Բաքվի բռնապետական վարչախմբի հպատակ էթնիկ ադրբեջանցիների հետ, պետք է նշել, որ նման բարբաջանքով այդ անձը հետապնդում է հեռուն գնացող նպատակներ։

Ակնհայտ է, որ Իրանի ախոյանները պարբերաբար փորձել են և շարունակելու են փորձել այդ երկրում սադրել և արմատավորել պանթյուրքական նկրտումներ՝ նպատակ հետապնդելով թիրախավորել հատկապես հինավուրց իրանական երկրամաս Ատրպատականը։

Հենց այս խորապատկերին Բաքվի բռնապետը ձգտում է արհեստածին Ադրբեջանը և իր բարբարոսական վարչախումբը դիրքավորել որպես «հարմարավետ գործընկեր» Ատրպատականում հակաիրանական թշնամական գործողությւոններ ծրագրելու և իրականացնելու առումով։

Ըստ այդմ, արդեն իսկ հասունացել է այն պահը, երբ լրջորեն պետք է համատեղ քայլեր ձեռնարկել Ադրբեջան հորջորջվող աշխարհաքաղաքական քաղցկեղային պալարը մեր տարածաշրջանի առողջ մարմնից հեռացնելու ուղղությամբ, ինչն էլ կդառնա հիմնական գրավականը կայուն և երկարաժամկետ խաղաղության։

 

Իրանագետ Վարդան Ոսկանյան