ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը՝ պատգամավոր Արամ Վարդևանյանի հրաժարականի դիմումի մասին

ՀՀ ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել՝ պատգամավոր Արամ Վարդևանյանի հրաժարականի դիմումի վերաբերյալ:

Հայտարարության մեջ ասվում է.

««Ազգային ժողովի կանոնակարգ« սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արամ Վարդևանյանը 2022 թվականի նոյեմբերի 25-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»:

Հիշեցնենք՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն այսօր հայտնել է մանդատից հրաժարվելու իր որոշման մասին: