Պատերազմ «Խաղաղության պայմանագրից» հետո (տեսանյութ)
LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրը Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն է։
Էդգար Ղազարյանն անդրադառնալով «Խաղաղության պայմանագրի» կնքմանը՝ շեշտեց․«Ես կարծում եմ՝ պետք է շրջանառությունից հանել «Խաղաղության պայմանագիր» եզրույթը և օգտագործել իրերն իրենց անուններով, դա Հայաստանի կապիտուլյացիայի պայմանագիր է։ Այն բովանդակությունը, որը հիմա քննարկվում է, եթե դրա հիմքում ադրբեջանական սկզբունքներն են և պահանջները, դա ոչ մի կերպ չի կարող լինել երկու կողմերի շահերն արտահայտող պայմանագիր։ Այն, որ այդ պայմանագիրը խաղաղություն չի երաշխավորում, այդ մասին ասել են պայմանագիրը ստորագրող երկու կողմերը՝ Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը։ Սա կապիտուլյացիա է, իսկ կապիտուլյացիայի դեպքում՝ գործող հայտարարությունների համադրությամբ, դա ուղղակի պետք է աստվածային մի հրաշք լինի, որը կկանխի պատերազմը։
Մանրամասները՝ տեսանյութում