ԵՄ երկրները պայմանավորվել են հանել ռուսական գազը համատեղ գնումների պայմանագրերից

ԵՄ երկրների էներգետիկայի նախարարները պայմանավորվել են հանել ռուսական գազը համատեղ գնումների պայմանագրերից, որոնց ծավալը 2023թ. պետք է կազմեր առնվազն 13,5 մլրդ խորանարդ մետր։ Այս մասին նշվել է Եվրահանձնաժողովի հայտարարությունում, տեղեկացրել է ՌԲԿ-ն։

«Նոր կանոնները գլոբալ շուկաներում գազ գնելու հնարավորություն կստեղծեն ԵՄ անդամ երկրների և էներգետիկ ընկերությունների համար։ Անդամ երկրներն ընդգծել են, որ ռուսական գազը կհանվի համատեղ գնումների պայմանագրերից»,- նշվել է փաստաթղթում։

Նախարարները համաձայնության են եկել մի շարք հարցերում, այդ թվում.

– էներգետիկայի ոլորտում կանոնակարգող մարմինների համագործակցության գործակալության կողմից մինչև մարտի վերջ հեղուկացված գազի վերաբերյալ ԵՄ նոր ստանդարտ ստեղծելու մասին,

– գազի գների ցերեկային գների սահմանափակման մեխանիզմի կիրառման մասին՝ ըստ TTF-ի,

– ԵՄ էներգետիկ համերաշխության ամրապնդման մասին, որպեսզի «համոզվեն, որ արտակարգ իրավիճակի դեպքում ոչ մի պետություն միայնակ չի մնա»,

– այն տեխնոլոգիաների թույլատրման ընթացակարգի արագացման մասին, «որոնք կարող են փոխել իրավիճակն արդեն այս ձմռանը, օրինակ՝ արևային ֆոտոէլեկտրական համակարգերի և ջերմային պոմպերի սարքի»։

«Ես չեմ կարող գերագնահատել, թե որքան կարևոր են այս միջոցները ներկա ճգնաժամին արձագանքելու համար, և ես ուրախ կլինեի, որ համաձայնություն ձեռք բերվեր բանակցություններում։ Չափազանց կարևոր է առաջ ընթանալ և որքան հնարավոր է արագ իրականացնել այս փաթեթը, և ես հույս ունեմ, որ Խորհուրդը փաթեթը պաշտոնապես կընդունի առաջիկա շաբաթներին»,- ասել է էներգետիկայի գծով եվրահանձնակատար Քադրի Սիմսոնը։