Հակառակորդը ապատեղեկատվություն է տարածել․ ԱՀ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները  նոյեմբերի 25-ի  ժամը 09։55-12։10-ն  ընկած ժամանակահատվածում կրակ են բացել  Արցախի Հանրապետության  Ասկերանի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում  տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ,  հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։