Բրիտանիայի սուպերմարկետներից հավկիթներն անհետացել են
Մեծ Բրիտանիայում հավի ձվի դեֆիցիտ կա, որոշ սուպերմարկետներում այդ ապրանքն անհետացել է դարակներից, հաղորդում է Bloomberg-ը:
Ինչպես նշվում է հրապարակման մեջ, ԱՄՆ-ում և Եվրոպայում թռչնագրիպի բռնկումը հանգեցրել է տնային թռչունների զանգվածային ոչնչացման: Արդյունքում, հոկտեմբերին ձվի գները գլխավորում էին ԱՄՆ-ում պարենային գնաճի ցուցակը, իսկ Հունգարիայում իշխանությունները ստիպված էին ինքնուրույն սահմանափակել այս ապրանքի արժեքը:
Վերլուծաբանները նշում են, որ դեֆիցիտը կարող է առաջանալ նաև պարենային ապրանքների ընդհանուր գնաճից. փողի պակաս ունեցող գնորդները մսից անցնում են սպիտակուցի ավելի էժան աղբյուրների, դրանցից մեկը հավկիթն է: Բացի այդ, դրանց պահանջարկը սովորաբար ավելի մեծ է ձմռանը, հատկապես Սուրբծննդյան տոների շրջանում: