Այս հոդվածը Բաքվի պլանների ու վախերի արտացոլումն է․ ադրբեջանագետ

Ադրբեջանագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տաթև Հայրապետյանը գրում է. «Ինչպես և կանխատեսելի էր, Արցախում նոր կաբինետի ձևավորման գործընթացը կրկին հարուցել է Բաքվի հիստերիան։ Այս քարոզչական հոդվածի հեղինակը գործընթացները քննարկելուց հետո, գալիս է եզրահանգնման, որ «Ադրբեջանի համապատասխան պետական կառույցները, այնուամենայնիվ, իրավունք ունեն Ռուբեն Վարդանյանին վերաբերվել որպես օրենքը խախտած քրեական հանցագործի՝ դրանից բխող հետապնդման և պատժի բոլոր միջոցներով»։  Հետո հոդվածագիրը հավելում է, որ «նրանք, ովքեր փորձում են վերակենդանացնել «միացումը», պետք է գիտակցեն՝ Ղարաբաղում նման խաղերի տեղ չկա։ Ավելին, Ղարաբաղում իրավիճակն ապակայունացնելու ցանկացած փորձ կարող է միայն արագացնել Ադրբեջանի կողմից ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում գործող անջատողական ռեժիմի տոտալ վերացման, ինչպես նաև անօրինական ավազակային կազմավորումների զինաթափման ուղղությամբ վճռական և առավելագույն գործուն քայլերի իրագործումը»։ Այս հոդվածը Բաքվի պլանների ու վախերի արտացոլումն է։ Պլանը Արցախը հայաթափելն է, վախը, որ հայերը վերջապես ուշքի կգան ու կգտնեն ելքեր այս իրավիճակից ձախողելով Բաքվի պլանները։»