Հերոսությունը միայն սեփական հողի վրա ապրելը չէ, այլ արժանապատիվ ու ազնիվ ապրելը․ Դավիթ Բաբայան

Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը գրում է․

«Շատ կարևոր է ապրել ու ստեղծագործել հայրենիքում, քո երկրում, հատկապես օրհասական ժամանակաշրջանում։ Հենց այսպիսի իրավիճակում է Արցախը։ Դա նույնիսկ հերոսություն կարելի է համարել։ Սակայն այստեղ կա մեկ առանցքային բաղադրիչ՝ հերոսությունը միայն սեփական հողի վրա ապրելը չէ, այլ արժանապատիվ ու ազնիվ ապրելը։ Ի վերջո, նրանք, ովքեր ապրում են իրենց հայրենիքում, բայց շահագործում և կողոպտում են այն, բնականաբար, արդեն հակահերոս են, թշնամի և շատ ավելի վտանգավոր, քան արտաքին թշնամին»։