ԱՄՆ ձգտում է թուլացնել Իրանի Իսլամական Հանրապետության համակարգը. Չոմսկի

Ամերիկացի ականավոր փիլիսոփան և լեզվաբանը հաստատելով ԱՄՆ-ի աջակցությունն Իրանում տեղի ունեցող անկարգություններին՝ ասել է, որ Վաշինգտոնն աջակցում է Իրանի Իսլամական Հանրապետությունը թուլացնելու ցանկացած փորձի։

«Ֆարս» գործակալության հաղորդման համաձայն, Նոամ Չոմսկին, անդրադառնալով Իրանում տեղի ունեցող անկարգություններին ԱՄՆ-ի աջակցությանը, ասել է. «Կասկած չկա, որ ԱՄՆ-ը ​​աջակցում է Իրանի Իսլամական Հանրապետության թուլացման ջանքերին, որը 1979 թվականից ԱՄՆ-ի գլխավոր թշնամին է համարվում»։

Անդրադառնալով Իրաքի բռնապետ Սադամ Հոսեյնին ԱՄՆ-ի աջակցությանը, Չոմսկին հայտարարեց. «Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցել է Սադամ Հոսեյնին Իրանի դեմ նրա  հարձակման ժամանակ»:

Չոմսկին ասել է. «Իրաքի ու Իրանի պատերազմի ավարտից հետո ԱՄՆ-ը խիստ պատժամիջոցներ սահմանեց Իրանի դեմ»։

Ամերիկացի այս նշանավոր փիլիսոփան Իրանի ժողովրդի տառապանքների սրման պատճառ է համարել Իրանի դեմ Եվրոպայի և ԱՄՆ-ի սահմանած  պատժամիջոցները և  հայտարարել, որ Եվրոպան Իրանի հետ գործարար համագործակցությունը դիտում  է որպես ներդրումների, առևտրի և ռեսուրսների արդյունահանման հնարավորություն, սակայն Իրանի դեմ ամերիկյան ճնշման քաղաքականությունը փակել է եվրոպացիների բոլոր հնարավորությունները»: